Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

Реклама

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ – Արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ամեն ինչով։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ – Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։-  Իր սապատներում ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ուղտի սապատներում ճարպեր են կուտակված։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չցանկանա։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Հաստ բուրդ

Մեծ կենդանի

Սոված ուղտ

Մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

՝ առաՋին, կեսՕր, բարՕրություն, վերԵլակ, հորԱղբայր, դասԸhas context menu

Ինքնաստուգում (5-րդ դասարան)

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր-հանել, դժ-բախտ, ան-հնար, չ-կամ, չ-գալ, դժ-գոհ, ան-հեռատես, արտա-բյուջե, ներ-մուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն – հովվաշուն , գինի -գինեգործ , բույս – բուսակեր, հույս – հուսահատ, լույս – արշալույս, տարի – տարեդարձ, օր – օրացույց:

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս-ա-ցուցակ, չ-տես, մարդ-ա-կեր, յուղ-ոտ, հաց-աման, աման-եղեն, լուս-ավոր, լուս-ա-մուտ, ան-տես-անելի, խոշո-ա-ցույց, ցուց-ա-մատ, դռ-նակ, լավ-ություն, ան-հոգն-ել, դժ-գոհ, քար-ոտ, պարսկ-ուհի, հա-յուհի, Վրաստան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

Խմորեղեն, հայուհի, Հնդկաստան, դժգոհ, գարնանային:

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Գոյականներ – աշխատանք, հիշողություն, մազեր, գեղեցկություն, գրիչ, խոսք, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, Աշխեն, տնտեսուհի

Ածական – բարեսիրտ, գեղեցիկ, մեղմ, ազնիվ, դյութական, հաճելի, անսիրտ

Բայ – աշխատում է,խոսել, վազեց, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ

ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ

(Ժողովրդական ավանդություն)

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

1/ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։

ապարանք – շքեղ տուն

պահնորդ – պահապան

դյութական – հմայիչ

բազուկ – ձեռք

անոսր – ոչ խիտ,

այեր – Օդ

գնայուն – շարժուն

ունկնդիր – Ականջ դնող, լսող

հոնք – ունք

շարմաղ – չափազանց նուրբ

խարխափել – շուրջը ձեռներով շօշափել

հորդորել – հուզել

համառ – չզիջող, կամակոր

շիկնած – կարմրած

կենսատու – փրկարար

շռայլ -առատաձեռն

սաստիկ – ուժեղ

Թուխիկը։ Վախթանգ Անանյան

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը 

(պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր))` 

բժիշկ— պարզ

թռչնային- Թռչն -ա+ յին-ածանցավոր

գերեզմանատուն— գերեզման+ ա +տուն — բարդ

կողմնացույց — կողմն + ա + ցույց — բարդ

քաղաքային — քաղաք + ային ածանցավոր

երամ — պարզ

որսորդ— որս + որդ— ածանցավոր

ճաշարան— ճաշ + արան — ածանցավոր

փետրավոր — փետր + ա + վոր

ագռավ —պարզ

հողաթումբ — հող + ա + թումբ —բարդ

, քարսիրտ— քար սիրտ— բարդ։

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը 

(պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր))` 

բժիշկ— պարզ

թռչնային- Թռչն +ա+ յին-ածանցավոր

գերեզմանատուն— գերեզման+ ա +տուն — բարդ

կողմնացույց — կողմն + ա + ցույց — բարդ

քաղաքային — քաղաք + ային ածանցավոր

երամ — պարզ

որսորդ— որս + որդ— ածանցավոր

ճաշարան— ճաշ + արան — ածանցավոր

փետրավոր — փետր + ա + վոր

ագռավ —պարզ

հողաթումբ — հող + ա + թումբ —բարդ

, քարսիրտ— քար սիրտ— բարդ։

Գործնական քերականություն

  • Գրի՛ր վարժությունները։

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ,

մկն-(մուկն)+իկ,

զատիկ,

ծաղիկ,

մայր+իկ

,աղջիկ

,շն-(շուն)+իկ

փիս-(փիսո)+իկ

գեղեցիկ,

կապիկ,

փոքր+իկ,

սիրուն+իկ

կողիկ (կոտլետ),

թիթեռն+իկ

ծիտ+իկ

քթ-(քիթ)+իկ

տոտ+իկ

մատ+իկ:

բ) Գնդ-(գունդ)+ակ

գետ+ակ

վանդ+ակ

ելակ

կատակ

նապաստակ

առվ-(առու)+ակ,

զավակ

, բակ

, գուշ+ակ

, որդյ+ակ

, դղյակ,

կտ-(կտավ)+ակ,

պատանյ+ակ

թիակ

թակ

բլրակ

վարդ+ակ

սոխակ

մահ+ակ,

մոծակ:

գ) Գայլ+ուկ

, բուկ,

մանուկ,

գառն+ուկ

, ձագ+ուկ,

ձուկ,

ձի+ուկ,

բազուկ,

մուկ,

աղմ+ուկ,

հատուկ,

մարդ+ուկ,

պոչ+ուկ,

վհուկ

ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնում, ապրում էր կախարդը: Մի առվակ իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի ձիուկ: Հավն ածեց մի փոքրիկ ձու: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սիրտաճմլիկ, ճանճիկ քշիկ):

բ) Օրինակ , ճաշակ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ,

բուռն(ն):

գ) Կտրուկ, դիպուկ, խուսափում:

Վախթանգ Անանյան «Թուխիկը»

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Թուխ – սևին տվող մուգ գույնի, մուգ գորշագույն:

Թառելու – հանգչելու, Թառի վրա նստելու՝ տեղավորվելու:

Ծերպեր – փոքրիկ անցքեր՝ ծակեր:

Խուզարկում – հետախուզում, հետազոտում՝ անհրաժեշտ տվյալներ՝ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական՝ պատուհան, տուն, ագռավ,այգի, ծառ։

Ածական՝ հին, խելացի, թարմ, քաղաքային, սուր։

Բայ՝ կանչել, մեծանալ, ասել, կտցել, նստել։

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը (պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր))`

 բժիշկ – պարզ,

 թռչնային ածանցավոր,

գերեզմանատուն բարդ,

կողմնացույց բարդ,

քաղաքայինածանցավոր,

երամ – պարզ,

որսորդ բարդ,

ճաշարան – պարզ,

փետրավոր ածանցավոր,

ագռավ – պարզ,

հողաթումբբարդ,

քարսիրտ բարդ

Գրի՛ր վարժությունները

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

գոյականները — Կաղնի, աղջիկ, գետ, , տուն, Գայանե, բուք, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, հեծանիվ, պատմություն, կառապան, թռչուն, թռիչք, գարուն, արև:

ածականներ — հայտնի, մեծ, կանաչ, , բարի, տգեղ, ճշմարտություն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, մարտակառք, անտուն , հմուտ, մարտական, եռանիվ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա=ածական Բ=բայ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

կանաչ — ածական, կանաչում է — բայ

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

ուղիղ — ածական, ուղղի´ր — բայ

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրևց:

բարի — ածական, բարիացավ  — բայ

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

գեղեցիկ — ածական,  գեղեցկանում էր — բայ

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Գոռոզ — ածական,  գոռոզանում էր  — բայ

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

գոյականների — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

ածականների — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալիմաքուր, ճկուն, սևպայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա:

բայ- վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել:

Եղիշե Չարենց․ հետաքրքիր փաստեր գրողի մասին

Հայ մեծանուն գրող, հանճարեղ մտածող Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում։ Մանուկ հասակից գրել և տպագրել է բանաստեղծություններ։ Մշտապես տարբերվել է թե՛ տաղանդով, թե՛ արտասովոր պահվածքով։ Իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։

1․ Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

2․ Ընկերը

Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում է հայ գրականության ականավոր գործիչներից շատերի հետ։ Նրանց թվում էր Գուրգեն Մահարին։ Մահարին դառնում է գրողի գրական ընկերը, տառապանքների ականատեսն ու աջակիցը։ Մինչև կյանքի վերջ նրանց ընկերությունը պահպանվեց, թեև Մահարին գտնվում էր աքսորում։

3․ Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։ Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

4․ Գրականության նվիրյալը

Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հյուգոյի, Պուշկինի, Մայակովսկու և ուրիշների գործերից, կազմել է դասագրքեր, հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ։

5․ Վերջին ճանապարհը

1934թ․-ին տպագրվում է Չարենցի վերջին գիրքը՝ «Գիրք ճանապարհի»-ն։ Սա նրա ստեղծագործական կյանքի ամփոփումն էր, ինչ-որ չափով նաև՝ ապաշխարությունը, որը, սակայն, չի ընդունվում տեղի իշխանության կողմից, և դառնում է գրողի դատավճիռը։

Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ Երևանի բանտում։

 «Հսկան» բալլադի բառարան

 իշխան – 1. Իշխող, տիրող, ազդեցություն ունեցող մարդ, 2, նահապետ, նախարար

նախիր – Խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ

բոլուկ – Երամակ, Հոտ

 ջորի – Ձիու և էշի խառնածին կենդանի

երամակ – Ընտանի կենդանիների (առավելապես՝ ձիերի) խումբ՝ հոտ՝ երամ

վիթխարի – Չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական –

 չընչին – Ոչ կարևոր, կարևորություն չունեցող, անկարևոր

հանդիման –  Դեմ, դիմաց, առջև

որոտալ – Դղրդալ, ուժգին ձայնով՝ աղմուկով պայթել

աժդահակ –  Անճոռնի ու վիթխարի հսկա

սեգ – Պերճ, փառահեղ

զարկել- Խփել, հարվածել

թաքուստ – Թաքցրած՝ պահած բան

նիզակ  – Փայտե երկար կոթով խոցող զենք

ահարկու –  Սարսափելի, զարհուրելի

հնազանդ – Ամեն բանում ենթարկվող՝ հպատակվող, լսող

Գործնական քերկանություն

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր  տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ: 

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, սեղան, աթոռ, մատ, ատամ : 

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, տեսողություն, հարմարավետ, …: 

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր: 

 Օրինակ՝ 

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի: 

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող: 

Բարեկամ — բարին կամեցող: 

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող: 

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող: 

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ: – Կտուց

Կտցաձ- կտցանման

Կտցահարել –կտույցով հարվածել

Կտցաչափ –կտույցի չաձ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: -ուղիղ

Ուղղագրություն – լեզվի գրության կանոնների ամբողջությունը

Ուղղագիծ –  Ուղիղ գիծ

Ուղղամիտ – ճիշտ մտածող

Ուղղություն – Այն կետը՝ կողմը, դեպի որն ուղղված է շարժումը :

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել: – ուղի

Ուղեկից – Մեկի ուղևորության ընկեր

ուղևոր – ճանապարհորդ

ուղեմոլոր – ճանապարհը կորցրած

ուղևորվել – ճանապարհ ընկնել

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ: 

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, ականջակալ, սրամիտ, խելամիտ ….: 

Բ. Ջուր, հող, հաց, ուտեստ , մստսնի, դրամ….: 

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: 
 Մարդամոտ – մարդ –ա –մոտ, լուսամուտ – լույս – մուտ, ծնողասեր – ծնող – ա սեր, գորգագործ –գուգ ա գործ, փառատոն – փառ – տոն: 

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր: 

Սառն (սառ)- սառնարան, սառնասիրտ,

 միտ (մտ)- մտավորական, մտքափոխ. Խելամիտ,

 մուր (մր)  մրոտ: 

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր: 

Օրինակ՝ 

մայրություն — մայր + ություն 

անամոթ — ան + ամոթ: 

Ամպոտ – ամպ –ոտ,

 Քարոտ-քար-ոտ,

Օդային-օդ-ային,

Անշնորհք-ան-շնհորք,

Դժգոհ-դժ-գոհ, 

Հեռավոր-հեռ-ավոր, 

Բարություն-բար-ություն, 

Գրավոր-գր-ավոր, 

Անորոշ-ան-որոշ, 

Տհաճ-տ-հաճ: 

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:  

Կարմիր – կարմրագույն, կարմրություն, դեղնակարմիր

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր: 

Կարմրավուն, կամաչավուն