Զգայարաններ

Մարդը ունի հինգ զգայարան՝ տեսողություն, լսողություն, համ, հոտ և շոշափելիք: Մարդը տեսնում է աչքերով։ Կան կույր մարդիք, իրանք չեն կարողանում տեսնել։ Մարդու լսողության օրգանը ականջն է: Համը մենք զգում ենք բերանով, լեզվով։ Հոտառության միջոցով մենք զգում ենք հոտերը։ Շոշափելով մենք զգում ենք թե ինչ ենք ձերք տալիս։

Օձամանուկ և Արևահատ

Ես կարդացի ՙՙՕձամանուկ և Արևահատ՚՚ հեքիաթը, որը գրել է Ղազարոս Աղայանը: Գեքիաթը շատ սուրս եկավ: Մի թագավորի մասին էր, որ երեխա չուներ: Մի օր նա տեսնում է օձ իր ձագերի հետ և Աստծուն խնդրում է որ գոնե օձի ձագ ունենա: Թագավորի կինը օձի ձագ է ունենում, նա շատ արագ մեծանում է ու վիշապ է դառնում: Վիշապին կերեկրելու համար գյուղերից աղջիկներ են գողանում բերում: Գողանում են նաև Արևահատին, որը Մոխրոտիկի նման էր, շատ գեղեցիկ էր ու նրան չէր սիրում խորթ մայրը: Արևահատին առաջինն են գցում վիշապի մոտ , բայց աղջիկը չի վախենում: Վիշապը սիրահարվում է Արևահատին, դառնում է գեղեցիկ տղա ու նրանք ամուսնանում են: Ամենաշատը ինձ դուր եկավ այն մասը, որ վիշապի կաշին պայթեց և դուրս եկավ մի շատ սիրուն տղա:

Հեքիաթի հերոսներն են թագավորը, Օձամանուկը, Արևի մայրը,Արևահատը, նրա խորթ քույրը Մամխին, խորթ մայրը: Թագավորը բարի էր, երբ տեսավ որ իր երեխան օձ է, որոշեց պահել մեծացնել նրան: Օձամանուկը լավն էր, բայց վիշապի կաշվի մեջ տանջվումէր ու բարձր գոռում էր: Արևի մայրը շատ բարի տատիկ էր: Նա տեսնում էր ոնցեն տանջում Արևահատին, դրա համար որոշեց օգնել, լավ բաներ ցանկացավ նրան:Խորթ քույրը շատ գեշ էր ու հիվանդ: Խորթ մայրը ամենաչարն էր մենակ Մամխիին էր սիրում ու տանջում էր Արևահատին:

Ձմեռն անցավ, եկավ գարուն

Արդեն գարուն է, անցան ձմռան ցուրտ օրերը։ Ձմռանը շատ ցուրտ էր, ամեն ինչ սպիտակ էր, ծառերը մենակ ճյուղեր ունեին։ Ձմռանը մարդիկ տաք են հագնվում, երեխաները ձյունով խաղում են, ձնեմարդ են սարքում։ Ես շատ եմ սիրում ձյունով խաղալ ու շատ եմ սիրում Նոր Տարին։ Հիմա գարուն է, օրերը տաքացել են, ամեն տեղ թռչունների երգն է լսվում, շուտով ծառերը կծաղկեն, դուրս կգան առաջին դեղին ծաղիկները։ Ամենաշատ սիրում եմ ծաղկած ծառերի ծաղիկները ու դրանց հոտը։