Հայոց լեզու, 7-րդ դասարան

Ապրիլի 20-ին

1.Ուղղիր ընդգծված կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ վարվիր։

Մենք հույս ենք դնում միայն ձեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Ինձ պես քչերը կան։

Քեզ համար նույնը չէ։

Մեզ նման չեք կարող։

Ձեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

գոյականներ — Հայաստանի, աշունը, բնությունը, տերևները, թռչունները, ամպերը, արևին, քամին, հագուստով, Ծառերի, գնդի, մայր, թախիծի, հմայքը

ածականներ — Յուրօրինակ, զարմանալիորեն, նախշազարդ, գույնզգույն, Երգեցիկ, ոսկեզօծ, Անձրևաբեր, մեթընդմերթ, Մեղմօրոր, քնքշաբար, աշնանային, գունագեղ, հանդարտորեն,

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Մայրենի (ածանց՝ -ենի) — հայենի, վայրենի

Գիտուն (ածանց՝ -ուն) — արբուն, թռչուն

Վախկոտ (ածանց՝ -կոտ) — քնկոտ, պոչկոտ

Թխսկան (ածանց՝ -կան) — խոսկան, լացկան

Գնդակ (ածանց՝ -ակ) — տնակ, գետակ

Համեղ (ածանց՝ -եղ) — զորեղ, տպավորեղ

Առավելագույն (ածանց՝ -ագույն) — մեծագույն, նվազագույն

Բանակ (ածանց՝ -ակ) — շրջանակ, վարժանակ

Ելույթ (ածանց՝ -ույթ) — երևույթ, պահույթ

Սահնակ (ածանց՝ -ակ) — նավակ, դուռնակ

Ձգան (ածանց՝ -ան) — փական**, փոկան

Տիրացու (ածանց՝ -ացու) — հարսնացու, փեսացու**

Միակ (ածանց՝ -ակ) — տասնյակ, հնգյակ

4. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Մայր — Մայրական

Լույս — Լուսավոր

Քաղաք — Քաղաքային

Տուն — Տնային

Ցավ — Ցավալի 

Ձև — Ձևավոր

Շող — Շողուն 

Հույզ — Հուզական

Վաստակ — Վաստակավոր

Հրապույր — Հրապուրիչ

Ժպիտ — Ժպտուն

Գույն — Գունավոր 

5. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, անվեհեր, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ  – անվեհեր 

խիտ – նոսր 

հարազատ  – օտար 

զուլալ  – պղտոր 

շնորհալի – անտաղանդ 

ցնծուն  – թախծոտ 

միամիտ  – խորամանկ 

6.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, մեծ, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, մեծամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Նենգամիտ — չարամիտ — խարդախ

Ամբարտավան — մեծամիտ — ինքնահավան

Ցասկոտ — բարկացկոտ — զայրացկոտ

Հզոր — զորեղ — հուժկու

Մեծ — վիթխարի — հսկա

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր – առողջագիտություն

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը – սեղանի թենիս/ երկուշաբթի

Ընտրության խմբեր – դիզայն մոդելավորում, կար ու ձև

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- ոչ

Երկարօրյա- ոչ

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- ոչ

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- ոչ

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)- ոչ

Գործնական աշխատանք 7-րդ դասարան

  1. Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:

    Վերջնահաշիվ, հյուրընկալ, նկարիչ, ակնթարթ, գլխազարդ, խճավազ, արագընթաց, քաղաքաբնակ, զրահապատ, նվագարկիչ, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

2․Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:

Ապաշնորհ
, ապուր, ապազգային, ապիկար, ապաբախտ, ապուշ, ապակի, ապերախտ, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապար, ապտակ, ապրուստ:


3.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:

Տնավեր
, շաքարավազ, բազմազգ, հեքիաթասաց, շքերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, տոմսարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունառատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:

4. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:

Խոնավ գետին, դառը կյանք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

5. Շարքում
 գտնել հոմանիշ բառերի 8 
զույգ:

Քաջ, արագ, անուժ, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, դատարկ, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  ար.յունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ մ.այն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

Ապրիլի 13-18

Դասարանական աշխատանք․

  1. Երկկենցաղների մաշկը
    ա) ծածկված է թեփուկներով
    բ) խոնավ է և ունի գեղձեր
    գ) չոր է և հաստ
    դ) ծածկված է փետուրներով
  2. Երկկենցաղների մաշկի հիմնական ֆունկցիաներից մեկը
    ա) միայն պաշտպանություն
    բ) շնչառություն
    գ) սննդի մարսում
    դ) շարժում
  3. Երկկենցաղների վերջույթները
    ա) բացակայում են
    բ) ունեն երկու զույգ վերջույթներ
    գ) ունեն մեկ զույգ վերջույթներ
    դ) վերածված են լողակների
  4. Երկկենցաղների աչքերը
    ա) չունեն կոպեր
    բ) ունեն շարժական կոպեր
    գ) մշտապես փակ են
    դ) չեն զարգացած
  5. Երկկենցաղների շնչառությունը մեծահասակ փուլում կատարվում է
    ա) միայն թոքերով
    բ) միայն մաշկով
    գ) թոքերով և մաշկով
    դ) խռիկներով
  6. Երկկենցաղների սիրտը
    ա) երկխորշ է
    բ) եռախորշ է
    գ) քառախորշ է
    դ) մեկ խորշ ունի
  7. Երկկենցաղների արյան շրջանառությունը
    ա) մեկ շրջան
    բ) երկու շրջան
    գ) երեք շրջան
    դ) շրջանառություն չունի
  8. Թրթուրային (ձվից դուրս եկած) փուլում երկկենցաղները շնչում են
    ա) թոքերով
    բ) խռիկներով
    գ) մաշկով
    դ) միայն օդով
  9. Երկկենցաղների մարսողական համակարգը սկսվում է
    ա) ստամոքսից
    բ) բերանի խոռոչից
    գ) աղիքից
    դ) լյարդից
  10. Երկկենցաղների մարմնի հիմնական բաժիններն են
    ա) գլուխ, կրծքավանդակ, որովայն
    բ) գլուխ և իրան
    գ) գլուխ, իրան և պոչ
    դ) միայն իրան

Քիմիա 7-րդ

Բնութագրեք  He տարրի. ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը։ He
բ կարգաթիվը։ 2
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)

Պրոտոններ՝ 2,

Նեյտրոններ՝ 2

Էլեկտրոններ՝ 2

դ)  պարբերության  համարը։ 1

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական)

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների, լրիվ լրացված :էներգիական մակարդակների  թիվը։ 1s²

Է) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական…

ը) ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  է  այդ   տարրի  ատոմներ

2]   Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները ZnCl₂-ում:

Առ։ 1

 Պարզե՛ք, թե a-ի (և b-ի, եթե առկա է) որ արժեքների դեպքում նշված առնչությունը ճիշտ կլինի.

ա) {8} ∪ {5} = {5, 8}

բ) {4, 7} ∪ {9} = {4, 7, 9},

գ) {2, 8} ∪ {4, 0} = {4, 0, 8, 2}

դ) {5, 7} ∪ {5, 6} = {5, 6, 7}

Առ։ 2

A բազմությունն ունի 4 տարր, A ∪ B բազմությունը՝ 13 տարր, իսկ A ∩ B-ն՝ 3: Քանի՞ տարր ունի B բազմությունը:

Առ։ 3

Դիցուք, A-ն 50-ից փոքր 3-ի բաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 50-ից փոքր 5-ի բաժանվող բնական թվերի: Գրե՛ք A, B, A ∩ B, A ∪ B բազմությունները:

A ∪ B = {3, 5, 6, 9, 10, 12, 15, 18, 20, 21, 24, 25, 27, 30, 33, 35, 36, 39, 40, 42, 45, 48}

А= {3.6.9.12.15.

Առ։ 4

Սպորտային ակումբում կա 25 անդամ: Նրանցից յուրաքանչյուրը հաճախում է կամ ֆուտբոլի, կամ թենիսի խմբակների: Հայտնի է, որ 15 հոգին հաճախում է ֆուտբոլի խմբակի, իսկ 17-ը՝ թենիսի: Քանի՞ հոգի է մասնակցում և՛ թենիսի, և՛ ֆուտբոլի խմբակներին:

7 հոգի է հաճախում և՛ ֆուտբոլի, և՛ թենիսի խմբակներին

Առ։ 5

Նույն թաղամասում ապրող երեխաներից յուրաքանչյուրն ունի հեծանվից, ինքնագլորից կամ գնդակից առնվազն մեկը: Նրանցից 25-ն ունի հեծանիվ, 13-ը՝ ինքնագլոր, 10-ը՝ գնդակ: Հայտնի է, որ 7 հոգի ունի հեծանիվ ու ինքնագլոր, ինքնագլոր ու գնդակ ունեցող չկա, իսկ 4 հոգի ունի հեծանիվ ու գնդակ:

ա) Քանի՞ երեխա ունի և՛ հեծանիվ, և՛ ինքնագլոր, և՛ գնդակ:

բ) Քանի՞ երեխա է ապրում այդ թաղամասում:

գ) Քանի՞ երեխա ունի միայն ինքնագլոր:

դ) Քանի՞ երեխա ունի միայն հեծանիվ:

ե) Քանի՞ երեխա ունի միայն գնդակ:

Ապրիլի 6-10

Դասարանական աշխատանք․

  1. Սողունների մաշկը՝
    ա) խոնավ է և լորձով պատված
    բ) չոր է և ծածկված է թեփուկներով
    գ) փափուկ է և թափանցիկ
    դ) մազածածկ է
  2. Սողունների մաշկի թեփուկները՝
    ա) պաշտպանում են ջրազրկումից
    բ) օգնում են շնչառությանը
    գ) արտադրում են կաթ
    դ) նպաստում են թռչելուն
  3. Սողունների վերջույթները սովորաբար՝
    ա) բացակայում են բոլոր տեսակներում
    բ) կարճ են և կողային դիրքով տեղակայված են մարմնի նկատմամբ
    գ) երկար են և ուղղահայաց են
    դ) վերածված են թևերի
  4. Ո՞ր կենդանին է պատկանում սողուններին
    ա) գորտ
    բ) օձ
    գ) ձուկ
    դ) աղավնի
  5. Սողունների աչքերը՝
    ա) միշտ փակ են
    բ) ունեն շարժական կոպեր (բացառությամբ որոշ տեսակների)
    գ) չունեն տեսողություն
    դ) ծածկված են մազերով
  6. Օձերի արտաքին կառուցվածքի առանձնահատկություններից է՝
    ա) ունեն չորս վերջույթ
    բ) չունեն վերջույթներ և ունեն երկարաձիգ մարմին
    գ) ունեն թևեր
    դ) ունեն կճղակներ
  7. Սողունների մաշկը մասնակցո՞ւմ է շնչառությանը
    ա) այո
    բ) ոչ
    գ) միայն ջրում
    դ) միայն ցամաքում
  8. Սողունների մարմինը սովորաբար բաժանվում է՝
    ա) գլխի և պոչի
    բ) գլխի, մարմնի և պոչի
    գ) միայն մարմնի
    դ) գլխի և վերջույթների
  9. Սողունների մաշկի գույնը հաճախ՝
    ա) չի փոխվում
    բ) օգնում է քողարկմանը միջավայրում
    գ) միշտ սպիտակ է
    դ) կախված չէ միջավայրից
  10. Սողունների արտաքին ծածկույթը հիմնականում կազմված է՝
    ա) մազերից
    բ) փետուրներից
    գ) եղջերային թեփուկներից
    դ) լորձից

Սպիտակուցների մասին

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որ դրանք աճեն և վերականգնվեն:

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով: Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ մթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ:

Ի՞նչ են սպիտակուցները

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը:

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք:

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում:

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը:

Ինչպե՞ս են սպիտակուցները գործում

Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով:

Սպիտակուցի տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ: Օրինակներից են՝

  • հակամարմիններ, որոնք վիրուսների և բակտերիաների դեմ պայքարող սպիտակուցներ են
  • ֆերմենտներ (էնզիմներ), որոնք բջիջներում քիմիական ռեակցիաներ ստեղծող և նոր մոլեկուլների առաջացմանն օգնող սպիտակուցներ են
  • ազդանշանային սպիտակուցներ, որոնք ազդանշանները տեղափոխում են մարմնի մի շրջանից դեպի մեկ այլ շրջան (օրինակ՝ հորմոններ, ցիտոկիններ և աճի գործոններ)
  • կառուցվածքային սպիտակուցներ, որոնք բջջին և վերջինիս օրգանոիդներին տալիս են որոշակի ձև և մասնակցում են բջջի ձևի փոփոխմանը
  • տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցներ, որոնք իրականացնում են օրգանիզմում տարբեր ատոմների և մոլեկուլների տեղափոխումը
  • շարժողական սպիտակուցներ, որոնք ապահովում են մկանային կծկումը:

Սպիտակուցի սննդային աղբյուրները

Դուք կարող եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները ստանալ բազմատեսակ սննդամթերքներից՝ անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն, ձու, կաթ, ընկույզներ և սերմեր, լոբիներ և ոլոռներ:

Ձեզ ենք ներկայացնում, թե, կախված տարիքից և սեռից, քանի՞ չափաբաժին է պետք, որպեսզի լրացվի սպիտակուցների օրական պահանջը:

ԱնձՉափաբաժին
Աղջիկներ և տղաներ, 2-3 տարեկան1
Աղջիկներ և տղաներ, 4-8 տարեկան1 ½
Աղջիկներ և տղաներ, 9-18 տարեկան2 ½
Կանայք, 19-50 տարեկան2 ½
Կանայք, 50+ տարեկան2
Հղի կանայք3 ½
Կրծքով կերակրող մայրեր2 ½
Տղամարդիկ, 19-50 տարեկան3
Տղամարդիկ, 50+ տարեկան2 ½

Սպիտակուցի 1 չափաբաժինն, օրինակ, ներառում է՝

  • 65 գրամ պատրաստված միս, օրինակ՝ տավարի, գառան, հորթի կամ խոզի
  • 80 գրամ պատրաստված թռչնամիս, օրինակ՝ հավի կամ հնդկահավի
  • 100 գրամ պատրաստված ձկան ֆիլե
  • 2 մեծ ձու
  • 1 բաժակ պատրաստված կամ պահածոյացված լոբիներ կամ ոլոռներ, օրինակ՝ ոսպ, սիսեռ և այլն
  • 30 գրամ ընկույզներ, սերմեր, գետնանուշի (արախիս) կարագ կամ այլ ընկույզների ու սերմերի մածուկներ:

Բարձր սպիտակուցային սննդակարգեր

Որոշ մարդիկ գերծանրաբեռնված ֆիզիկական մարզանքների կամ մարմնի քաշը նվազեցման փորձերի ժամանակ սկսում են հետևել բարձր սպիտակուցային սննդակարգին: Սա նշանակում է, որ նրանք ընդունում են սպիտակուցի ավելցուկային բաժիններ՝ խմելով սպիտակուցային խառնուրդներ կամ հավելումներ:

Բարձր ցուցանիշներին և ռեկորդներին ձգտող մարզիկները գուցե ավելցուկային սպիտակուցների կարիք ունենան, սակայն մարդկանց մեծ մասն անհրաժեշտ քանակները ստանում է առօրյա սննդակարգով։ Ձեր օրգանիզմը չի կարող պահեստավորել սպիտակուցներ, ուստի չօգտագործելիս դրանք քայքայվում և հեռանում են ձեր օրգանիզմից:

Մարմնի կշռի կորստին ուղղված բարձր սպիտակուցային սննդակարգն ընդհանուր առմամբ անվտանգ է: Սակայն կարևոր է, որ դուք ստանաք բարձրորակ սպիտակուցներ, ինչպիսիք կան մսի, թռչնամսի և ձկան մեջ և խուսափեք վերամշակված մսային արտադրանքներից: Վտանգավոր կարող է դառնալ սննդանյութերից որևէ մեկ տեսակի, օրինակ՝ ածխաջերերի, սննդակարգից լրիվ բացառելը:

Բոլոր դեպքերում, եթե ցանկանում եք անցնել բարձր սպիտակուցային սննդակարգին, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:

Աղբյուր՝https://medex.am